ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

30 արծաթի դիմաց ծախում են ոչ միայն Հայոց Եկեղեցին, այլև՝ հայ ժողովրդին

30 արծաթի դիմաց ծախում են ոչ միայն Հայոց Եկեղեցին, այլև՝ հայ ժողովրդին
27.10.2025 | 14:41

Հայրս համոզված էր ու մեզ էլ ասում էր․

«Կյանք՝ նշանակում է մարդու թողած արժեքները»։

Մարդիկ կային, ովքեր ժամանակին բոլորին դասում էին՝ արևմտամետ կամ ռուսամետ։

Այսպես պառակտեցին ազգն ու հնարավոր դարձրին Արցախի հանձնումը։

Հիմա իշխանությունը, որը հանձնել է Արցախն ու Հայաստանի մի մասը, և պատրաստվում է այլ՝ նոր զիջումների, պատերազմ է հայտարարում Հայոց Եկեղեցու և բոլոր այն հուշարձաների դեմ, որոնք հիշեցնում են Հայոց ինքնությունը։

Հուդայի նման, իրենք իրենց Քրիստոսի հետրևորդն են համարում, բայց հետո 30 արծաթի դիմաց ծախում են ոչ միայն Հայոց Եկեղեցին, այլև Հայ ժողովրդին։

Կան մարդիկ էլ, որ ուրախացել են, թե բա տեսնու՛մ եք՝ Թրամփի ճանապարհն աշխատելու է և Ղազախստանից ցորեն ենք ներկրելու՝ Ադրբեջանի տարածքով։ Փաստորեն Ադրբեջանը, ըստ իր հարմարության, կարող է այդ ճանապարհը փակել ու ասել՝ հայկական բեռները բնապահպանական խնդիր են առաջացնում, և առգրավի այդ ցորենը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6942

Մեկնաբանություններ